ՀՀ-ում ջրատարների վրա աղբահավաք համակարգ է տեղադրվում

ՀՀ-ում ջրատարների վրա  աղբահավաք  համակարգ  է տեղադրվում

PanARMENIAN.Net - ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակում «Փոքր Վեդի համայնքում ոռոգման համակարգի բարելավում» ծրագրային խումբն շարունակում է իրականացնել ոռոգման ջրի ջրատարի վրա աղբահավաք համակարգի տեղադրմանը տեխնիկական աշխատանքները:

ՀՀ շրջակա միջավայրի փոխանցմամբ, օգոստոսի 2-ին ծրագրային խումբը «ՄետալՄազ» ՍՊԸ կազմակերպության հետ համատեղ, Արտաշատ ՋՕԸ-ի և Փոքր Վեդի համայնքի ակտիվ ներկայացուցիչների մասնակցությամբ իրականացրել է ոռոգման ջրերում աղբահավաքման համակարգի տեխադրման աշխատանքներ։

Համակարգը նախնական փորձարկման նպատակներով տեղադրվել է Արտաշատի ջրանցքի 805 բաժանարար հանգույցում։ Համակարգի աշխատանքը փորձարկվել է հաջորդ օրը՝ օգոստոսի 3-ին, 1-2 օր տևողությամբ ոռոգման ջրանջատումներից և ջրանցքի մաքրման աշխատանքներից հետո։ Աղբահավաքման համակարգի շնորհիվ ոռոգման ջրից հեռացվել է մեծ քանակությամբ գյուղատնտեսական և կենցաղային բնույթի աղբ։

Աղբահավաքման համակարգի փորձարկման աշխատանքները շարունակելի են։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---