Սեպտեմբերին ՀՀ-ում ու ԼՂ-ում Մանսուրյանի 80-ամյակին նվիրված միջոցառումներ կլինեն![]() 5 օգոստոսի 2019 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերին Երևանի քաղաքապետարանը` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, կիրականցնի «Մաեստրո Մանսուրյան» համերգաշարը՝ նվիրված մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին: Քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջի փոխանցմամբ, համերգ կլինեն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 20:00-Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, կներկայացվի Մանսուրյանի կինոերաժշտությունը: Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կներկայացվի Մանսուրյանի կամերային ստեղծագործությունների ընտրանին, սեպտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայացվի նրա սիմֆոնիկ ստեղծագործությունների ընտրանին: Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 19:00-ին Ա. Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իսկ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 19:00-ին, Գյումրիի Սև Բերդում Տիգրան կներկայացվի Մանսուրյանի կինոերաժշտությունը: Համերգաշարը նոր գործիքավորմամբ ու մոտեցմամբ կներկայացնի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |