Որոնք են ՀՀ-ի ռազմավարական նպատակները. Փաշինյանի ելույթն Արցախում![]() 6 օգոստոսի 2019 - 10:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին ծրագրային ելույթ է ունեցել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որի ընթացքում թվարկել է մինչև 2050 թվականը Հայաստանի ռազմավարական նպատակադրումները: Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 մլն մարդու: Ստեղծել 1.5 մլն աշխատատեղ, ապահովել առնվազն 2.5 մլն մարդու զբաղվածությունը և վերացնել աղքատությունը: Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, 15-ապատկել Հայաստանի ՀՆԱ-ն: Ունենալ $10 մլրդ արժեքը գերազանցող առնվազն 5 տեխնոլոգիական ընկերություն և 10,000 աշխատող ստարթափ: Յոթնապատկել միջին աշխատավարձը: Բանակի մարտունակության ցուցանիշով տեղ զբաղեցրել աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին 20-յակում: Ունենալ աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը: Ապահովել առողջապահական ծառայությունների 100 տոկոսանոց հասանելիություն, 20-ապատկել առողջապահության ֆինանսավորումը: Կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, 20-ապատկել կրթության և գիտության ֆինանսավորումը: Հայաստան այցելող զբոսաշրջկների թիվը հասցնել 15 մլն-ի: Ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի և/կամ աշխարհի առաջնության մեդալակիր, նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ և շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը: Արցախը Հայաստան է և վերջ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |