Զանգվածային ծեծկռտուք Ուկրաինայում՝ հայերի մասնակցությամբ. 37-ամյա Մարտիրոսյանը մահացել է (վիդեո)

Զանգվածային ծեծկռտուք Ուկրաինայում՝ հայերի մասնակցությամբ. 37-ամյա Մարտիրոսյանը մահացել է

PanARMENIAN.Net - Ուկրաինայի Զապորոժյեի շրջանի Կիրիլովկա ավանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ նաև կրակոցներ են հնչել: Միջադեպը տեղի է ունեցել ավանի կենտրոնական առափնյա փողոցի սրճարանում, որին նաև հայեր են մասնակցել, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել է:

«Մասնակիցները կրակել են տրավմատիկ զենքից: 2 անձ դանակի հարվածներ է ստացել, որոնցից մեկը՝ 37-ամյա Վահե Մարտիրոսյանը հարված է ստացել կրծքավանդակին: Ըստ ոստիկանության տվյալների, հարվածը հասցվել է սրտին, նա մահացել է հիվանդանոցում»,-հայտնում է Rusarminfo-ն «Վսյա վլաստ» ուկրաինական պարբերականի վրա հղումով:

Նշվում է, որ վիճել են տեղացիները, որոնց թվում են եղել հայերը, և Դնեպրոպետրովսկից եկած անձինք: Կրակողներին հաջողվել է թաքնվել ոստիկանությունից, սակայն հետո նրանց ձերբակալել են:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---