2018-ի հունիսից պետության $234.4 մլն վնասից $64 մլն-ը վերականգնվել է 6 օգոստոսի 2019 - 12:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազությունը 2018 թվականի հունիսի 1-ից մինչև 2019 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում հանցագործությամբ պետությանը պատճառված 30.182 մլրդ դրամի ($64 մլն) վնաս է վերականգնել: Դատախազության հանրային կապերի բաժնի փոխանցմամբ, 742 քրեական գործով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 110.5 մլրդ դրամ ($234.4 մլն): Բացահայտված ընդհանուր վնասից մոտ 15.768 մլրդ դրամի վնաս, առկա դրամական միջոցներով, երաշխավորված է քրեադատավարական անհրաժեշտ գործիքակազմով՝ այդ չափով առկա արժույթի կամ արտարժույթի վրա դրված կալանքով: Իսկ մնացած մասինը՝ անշարժ և շարժական գույքի, ինչպես նաև ֆինանսական հաշիվների վրա դրված կալանքով: Բացի բացահայտված հանցագործությամբ պետությանը պատճառված վնասից, վերը նշված քրեական գործերի նախաքննության ընթացքում պարզվել է նաև պետության նկատմամբ չկատարված գույքային պարտավորություններ՝ 1.413 մլրդ դրամի չափով, ինչպես նաև՝ 1.952 մլրդ դրամի չափով տույժ-տուգանք: Դրանցից չկատարված պարտավորությունները նախաքննության ընթացքում ամբողջությամբ վճարվել են պետական բյուջե, իսկ տույժ-տուգանքից՝ պետական բյուջե է վճարվել 1.943 մլրդ դրամը։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան. ՌԴ նախագահի երդմնակալությանը մասնակցելու հրավեր, կարծես, չեմ ստացել Նա նաև ասել է, որ տարօրինակ կլիներ, եթե ՀՀ ղեկավարն ամեն տարի մասնակցեր մայիսի 9-ի շքերթին Վարչապետ․ Սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքի սյուներ են, եթե գործընթացը կասեցվի` պատերազմ կլինի Նա ասել է, որ պետք է ամեն ինչ անել սահմանային սյուները շատացնելու համար Փաշինյանը` ՀՀ նպատակների մասին․ Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամության կառավարում, նվազեցում, զրոյացում Նա ասել է, որ այս համատեքստում կառավարությունը հատուկ կարևորություն է տալիս «Խաղաղության խաչմերուկ» նախագծին Փաշինյան․ Սահմանազատումն արվում է ԽՍՀՄ վերջին քարտեզների հիման վրա, 1988–ի սահմանազատումն իրավական ուժ չունի Նա, սակայան, չի նշել, թե կոնկրետ որ թվականի քարտեզի մասին է խոսքը |