Գյուլ. Կովկասում անկայունությունը Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ պատնեշ է, կայունությունը` դարպաս 7 հոկտեմբերի 2008 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Կայունությունը Կովկասում կարող է պայմաններ ստեղծել տնտեսական համագործակցության համար եւ ընդլայնել կապերը Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ: Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը: Նրա խոսքերով, Թուրքիան «Կովկասի կայունության պլատֆորմն» առաջարկել է Հարավային Օսիայի համար Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմի պատճառով: «Պլատֆորմն իր մեջ ընդգրկում է Թուրքիան, Ռուսաստանը, Վրաստանը, Ադրբեջանն ու Հայաստանը, որի հետ Թուրքիան չունի դիվանագիտական հարաբերություններ: Եթե Կովկասում լինի կայունություն եւ վստահություն դրանում, ապա դա բարենպաստ մթնոլորտ կձեւավորի տնտեսական համագործակցության համար: Տարածաշրջանը առանցքային նշանակություն ունի էներգոռեսուրսների եւ Արեւելքից Արեւմուտք անվտանգ փոխադրման տեսակետից: Այդ ճանապարհն անցնում է Թուրքիայով: Այդ իսկ պատճառով մենք շատ ակտիվ ենք երկխոսության մթնոլորտի ստեղծման փորձերում: Կովկասում անկայունությունը Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ պատնեշ է, կայունությունը` դարպաս»,-ասել է Գյուլը Nesweek ամսագրին տված հարցազրույցում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |