Ռոստովի շրջանում հայ ուսանողը հաշմանդամություն ունեցող կնոջ է փրկել այրվող տնից 6 օգոստոսի 2019 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Ռոստովի շրջանից 18-ամյա ուսանող Հովսեփ Գևորգյանը փրկել է հրդեհից Կամենսկ Շախտինսկ քաղաքի հաշմանդամություն ունեցող բնակչուհուն: «Օգոստոսի 1-ին 08:04-ին հրեդհ է տեղի ունեցել Կամենսկ Շախտինսկի մասնավոր տանը: Այրվել է տան տանիքը: Հովսեփ Գևորգյանը, լինելով մոտակայքում և տեսնելով բոցը, առանց վարանելու մտել է այրվող տուն»,-հայտնում է ՌԴ Ռոստովի մարզի ԱԻՆ Գլխավոր վարչության մամուլի ծառայությունը: Հայտնվելով այրվող տանը՝ Հովսեփ Գևորգյանը տեսել է, որ այնտեղ հաշմանդամություն ունեցող կին կա, նա դուրս է բերել կնոջը ձեռքերի վրա: Օգնության եկած ընկերը դուրս է բերել հաշմանդամի սայլակը: «Ես, իրոք, այդ պահին չէի մտածում վտանգի մասին, բայց եթե այդպիսի բան կրկնվի, նորից կնետվեմ կրակի մեջ առանց վարանելու: Կարծում եմ, իմ փոխարեն յուրաքանչյուրն այդպես կվարվեր»,-ասել է Գևորգյանը «Կոմսոմոլսկայա պրավդա-Ռոստով» պարբերականին: Իսկ հարևաններն այդ պահին գոռում էին Գևորգյանին. «Մի մտիր, հիմար, կայրվես»: Փողոցում հավաքված մարդիկ հրշեջ ծառայություն են կանչել: Հրշեջները մարել են կրակը և շնորհակալություն հայտնել երիտասարդին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |