ԵՊՀ թիմը 6 մեդալ է նվաճել մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում![]() 6 օգոստոսի 2019 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Երևանի պետական համալսարանի թիմը 6 մեդալ է նավճել Բուլղարիայում տեղի ունեցած մաթեմատիկայի միջազգային ուսանողական օլիմպիադայում, որին մասնակցել է 77 համալսարան: Մրցույթին Հայաստանը ներկայացրել է ԵՊՀ թիմը, որի վեց մասնակիցներից երեքը՝ Ալբերտ Գևորգյանը, Արսեն Համբարձումյանը և Գրիգոր Քերոբյանը, արժանացել են ոսկե, իսկ Վահագն Ալթունյանը, Սևակ Աբրահամյանը և Արման Բայրամյանը՝ արծաթե մեդալների, հայտնում է ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի ծառայությունը: Օլիմպիադան անցկացվել է և՛ անհատական, և՛ թիմային հաշվարկներով: Ալբերտ Գևորգյանն անհատական հաշվարկում կիսել է 19-21-րդ տեղերը: Թիմային առաջնությունում Երևանի պետական համալսարանի թիմը գրավել է 13-րդ տեղը: Ուսանողական միջազգային օլիմպիադայի ԵՊՀ-ի թիմը ղեկավարել է ԵՊՀ և ՀԱՀ դասախոս Կարեն Քեռյանը, ով թիմի ղեկավարներից արդյունավետությամբ 3-րդն էր: ԵՊՀ թիմը մարզել են Վազգեն Միքայելյանը և Կարեն Քեռյանը: Հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում տեղի է ունեցել 26-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան (International Mathematics Competition), որին մասնակցել են աշխարհի 77 համալսարանի թիմեր (360 մասնակից): ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |