Հարությունյան. Չենք թողնի ՀՀ-ում ժողովրդի իշխանության դեմ Արցախում ուժեր ձևավորվեն![]() 6 օգոստոսի 2019 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ թուլ չեն տա ԼՂ-ում ՀՀ իշխանությունների դեմ ուժեր ձևավորվեն: «Հայաստանի ժողովրդի կողմից ընտրված իշխանության դեմ Արցախում թույլ չենք տալու որևէ սպառնալիք առաջանա, ուժեր ձևավորվեն: ՀՀ իշխանությունը ձևավորվել է հայ ժողովրդի ընտրության արդյունքում, ինչպես կարող ենք նրանց դեմ նման քայլ թույլ տալ», - ասել է Հարությունյանը՝ հավելելով, որ ժողովուրդը դա թույլ չի տա: Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ քաղաքական կուրություն է Հայաստանի հաջողությունները չտեսնելը: «Եթե մարդիկ չեն նկատում այն ձեռբերումները և հաջողությունները, որոնք կան ՀՀ-ում, ապա դա քաղաքական կուրության հետևանք է: Այն ինչ արել են Արցախի համար ՀՀ-ի գործող իշխանությունները ոչ թե պետք է անընդհատ շեշտենք հաճոյանալու համար, այլ նրա համար պատմության մեջ նման բան չի եղել: Արցախի տնտեսության զարգացման համար մի քանի քայլերով այնպիսի նախադրյալներ են ստեղծվել, որ տնտեսական աճը մի քանի տարվա համար երաշխավորվել է, և ես սա չպետք է գնահատեմ, միայն նրա համար, որ մի քանի ընդդիմադիրներ ասում են, որ հաճոյանա՞լ եմ փորձում», - ասել է Հարությունյանը՝ հավելելով, որ որևէ մեկին չի հաճոյանում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |