21-ամյա աղջկա հանդեպ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը հայտնաբերվել է (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Օգոստոսի 5-ին ոստիկանության Կենտրոնական բաժին դիմած 21-ամյա աղջիկը հայտնել է, որ օգոստոսի 4-ին Վայոց ձորի մարզում մի տղամարդ, օգտվելով իր անօգնական վիճակից, իր կամքին հակառակ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է արել իր հետ։ Աղջկանից հաղորդում է ընդունվել, ապա նրա հետ պատահածի մասին տեղեկությունը փոխանցվել է ոստիկանության Ջերմուկի բաժին, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։ Ջերմուկի քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողների հետ, կարճ ժամանակում պարզել են հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։ Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 49-ամյա տղամարդը հայտնաբերվել է հենց հաղորդման օրը և բերման ենթարկվեց ոստիկանության ոստիկանության Ջերմուկի բաժին։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |