Երթուղայինում ուղևորին դանակահարած գրապանահատը բերման է ենթարկվել 7 օգոստոսի 2019 - 18:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել է երթուղային ավտոբոսում մեջ ուղևորին դանակահարած գրապանահատին: Այս մասին ուժային կառույցը հաղորդագրություն է տարածել: Օգոստոսի 5-ին ֆեյսբուքյան օգտատերերից մեկն իր անձնական էջում տեղեկատվություն էր հրապարակել, ըստ որի՝ երթուղային ավտոբուսում իր և մի քանի երիտասարդի միջև միջադեպ է տեղի ունեցել։ Օգտատիրոջ բնորոշմամբ նրանք գրպանահատներ էին, որոնցից մեկը նույնիսկ դանակով վնասել էր իրեն։ Օգտատերը նաև լուսանկար էր տեղադրել։ Ըստ ոստիկանության հաղորդած տեղեկատվության՝ հրապարակումից անմիջապես հետո ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելով, պարզեցին լուսանկարում պատկերված անձի ինքնությունը։ Մայրաքաղաքում ապրող 26-ամյա երիտասարդը Շենգավիթ վարչական շրջանում հայտնաբերվել ու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Նշվում է, որ ՀՀ ոստիկանությունը հետևողականորեն ու պատրաստակամ արձագանքելու է ցանկացած հրապարակման՝ օրինազանցներին բերելով պատասխանատվության դաշտ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |