Ըստ Մարուքյանի՝ BBC-ում նախաքննական նյութերի հրապարակման դեպքով քրգործ է պետք![]() 8 օգոստոսի 2019 - 10:53 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կարծում է, որ BBC-ում նախաքննական նյութերի հրապարակման առնչությամբ պետք է քրեական գործ հարուցել:: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Սկզբից նախաքննության գաղտնիքները փոխանցվում են արևմտյան ԶԼՄ-ին, որպեսզի այն հրապարակի: Արտահոսած տեղեկատվությունը հրապարակվելուց հետո սկսում են քննադատել Արևմուտքին` Երկիրը խառնելու մեջ: Կարճ ասեմ, սպասում եմ քրեական գործի հարուցմանը՝ առանց դատախազի/քննիչի թույլտվության՝ նախաքննության տվյալները հրապարակելու փաստի առթիվ»,-ասվում է գրառման մեջ: BBC-ի ռուսական ծառայությունը ծավալուն նյութով անդրադարձել է Մարտի 1-ի իրադարձություններին և Թավշյա հեղափոխությունից հետո քրեական գործի շուրջ ծավալված զարգացումներին: Նշվում է, որ լրատվամիջոցը ստացել է բացառիկ հասանելություն Հայաստանի ժամանակակից պատմության ամենաողբերգական իրադարձությունների վերաբերյալ փաստաթղթերին: Ըստ հոդվածի, հետաքննությունը ցույց է տալիս, որ ցուցարարներին գնդակահարելու հրամանը տրվել է գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) կողմից: Նշվում է, որ հետաքննական փաստաթղթերում ուրվագծվում է երկու նախկին նախագահի և երկու ազդեցիկ գործարար պատգամավորի դերակատարությունը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |