ԱԽ քարտուղար. Քննչականը պետք է պարզի՝ ինչպես են մարտի 1-ի քրգործի գաղտնի փաստաթղթերը հայտնվել BBC-ի մոտ 8 օգոստոսի 2019 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Քննչական մարմինների գործառույթն է պարզել, թե ինչպես են մարտի 1-ի քրեական գործի վերաբերյալ գաղտնի փաստաթղթերը, նյութերը հայտնվել օտարերկրյա լրատվամիջոցի տրամադրության տակ: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Հարցին, թե անվտանգությանը սպառնալիք չէ՞, երբ շատ կարևոր փաստաթղթեր հայտնվում են այլ անձանց տրամադրության տակ՝ Գրիգորյանը պատասխանել է, որ աշխարհում չկա մի երկիր, որտեղ լուծված է փաստաթղթերը գաղտնի պահելու հարցը և դրա ապացույցըWikiLeaks-նէ, հայտնում է Aysor.am-ը: «Գաղտնիության հարցի հետ առնչվում են բոլորը։ «WikiLeaks-ը դրա վառ օրինակն է, նույնիսկ աշխարհի ամենահզոր երկրներից մեկի՝ ԱՄՆ-ի ամբողջ գաղտնի փաստաթղթերը հայտնվել էին լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում», - ասել է Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ կատարվածը մտահոգիչ է ոչ միայն իր, այլև՝ անվտանգության համար ցանկացած պատասխանատուի համար։ «Մեզ համար շատ կարևոր է, որ գաղտնի ինֆորմացիայի որևէ արտահոսք չլինի, որովհետև գաղտնիությունը նշանակում է նաև ապահովվածություն, անվտանգություն», - հավելել է Գրիգորյանը։ BBC-ի ռուսական ծառայությունը ծավալուն նյութով անդրադարձել է Մարտի 1-ի իրադարձություններին և Թավշյա հեղափոխությունից հետո քրեական գործի շուրջ ծավալված զարգացումներին: Նշվում է, որ լրատվամիջոցը ստացել է բացառիկ հասանելություն Հայաստանի ժամանակակից պատմության ամենաողբերգական իրադարձությունների վերաբերյալ փաստաթղթերին: Հետաքննությունը ցույց է տալիս, որ ցուցարարներին գնդակահարելու հրամանը տրվել է գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) կողմից: Նշվում է, որ հետաքննական փաստաթղթերում ուրվագծվում է երկու նախկին նախագահի և երկու ազդեցիկ գործարար պատգամավորի դերակատարությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Բերման ենթարկված բոլոր կիրանցեցիներն ազատ են արձակվել Կանայք փակել էին ճանապարհն ու հերթապահում տղամարդկանց փոխարեն ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |