ՎիվաՍել-ՄՏՍ-ը ողջունում է Արցախում ռոումինգն էժանացնելու նախաձեռնությունը 8 օգոստոսի 2019 - 14:05 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը ողջունում է Արցախում ռոումինգի սակագները իջեցնելու նախաձեռնությունը, միաժամանակ հիշեցնում, որ ընկերությունն արդեն տևական ժամանակ, իր բաժանորդներին տրամադրում է այն սակագները, որոնք մրցակից օպերատորները նվազեցրել և սկսել են տրամադրել ընթացիկ տարվա օգոստոսի մեկից: Մասնավորապես, ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների համար ելքային զանգի մեկ րոպեի սակագինը եղել է 38, մուտքայինը՝ 25, իսկ կարճ հաղորդագրության սակագինը` (SMS) 40 դրամ: Գործող բոլոր 3 օպերատորներն, այժմ արդեն, Արցախում տրամադրում են ռոումինգի նույն սակագները: ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարևոր է համարում Արցախում ռոումինգի սակագների շարունակական նվազեցումն ապահովելու գործընթացը: Դրա վկայությունն է նաև այն, որ Արցախում ռոումիգում գտնվող՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները, հնարավորություն ունեն ՀՀ ցանկացած բնակավայր զանգահարելու «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով՝ ընդամենը 25 դրամ/րոպե սակագնով՝ յուրաքանչյուր զանգից առաջ հավաքելով *101*հեռախոսահամար#: Այսինքն՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների համար Արցախում գործում է 25/25 դրամ/րոպե սիմետրիկ սակագինը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Վոյաժ» ծառայությունը ևս նոր հնարավորություն է բաժանորդի համար. օրական ֆիքսված 500 դրամով Արցախում ռոումինգում գտնվող բաժանորդին առաջարկվում է մինչև 50 ՄԲ ինտերնետ և դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց 50 SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |