Մոսկվա-Երևան թռիչքն ընդհատվել է օդանավի շարժիչում տեխնիկական խնդրի պատճառով 8 օգոստոսի 2019 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 7-ին Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ, Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից մեկնող Nordwind Airlines ավիաընկերության կողմից շահագործվող Airbus A 321 տեսակի օդանավի թռիչքն ընդհատվել է օդանավի հրամանատարի կողմից՝ թափավազքի ժամանակ շարժիչում առաջացած տեխնիկական խնդրի պատճառով: Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ որ ինքնաթիռում եղել է 213 ուղևոր: Ավիացիոն իրադարձության պատճառով ոչ ոք չի տուժել: Ավիաընկերության կողմից փոխարինվել է ինքնաթիռը, չվերթը բարեհաջող իրականացվել և վայրեջք է կատարվել «Զվարթնոց» օդանավակայանում տեղական ժամով 22:27-ին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |