Սարսանգի աջափնյա ջրանցքի կառուցումը սկսվել է![]() 8 օգոստոսի 2019 - 18:09 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ Արցախի ամենախոշոր տնտեսական նախագծի՝ Սարսանգի աջափնյա ջրանցքի կառուցման մեկնարկը տրված է: Նա հայտնել է, որ Եվրոպա կատարած իր այցի ընթացքում ներդրողների հետ ինտենսիվ քննարկումներից հետո պայմանավորվել են ավելի քան $100 մլն արժողությամբ ներդրումային նախագծի իրականացման մասին: «Խոսքը մասնավորապես վերաբերում է Սարսանգի աջափնյա ջրանցքի կառուցմանը, որը ոռոգովի կդարձնի ավելի քան 10,000 հեկտար հողատարածք՝ ընդգրկելով երեք շրջանի՝ Մարտակերտի, Ասկերանի (Ակնա թաղամաս) և Մարտունու դաշտավայրային լավագույն հողատարածքները: Հավաստիացնում եմ, որ այս ծրագրի իրականացման արդյունքում մենք ունենալու ենք նոր որակի գյուղատնտեսություն, այն էական ազդեցություն է թողնելու հատկապես վերամշակող արդյունաբերության զարգացման վրա», - գրել է Հարությունյանը: Նա ընդգծել է, որ ծրագիրը, բացի տնտեսական մասից, ունի նաև քաղաքական կողմ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |