2018-ի համեմատ Սևանից 45 մլն խմ-ով ավելի քիչ ջուր է բաց թողնվել 8 օգոստոսի 2019 - 18:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 2019 թվականի օգոստոսի 2-ի դրությամբ Սևանից բաց է թողնվել 82.64 մլն խորանարդ մետր ջուր, որը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 45 մլն խորանարդ մետրով: «Սա նշանակում է, որ այսքան ջրաքանակ խնայվել է: Օրենքով սահմանված չափաքանակը 170 մլն խորանարդ մետր է: Հույս ունեմ՝ այս տարի ստիպված չենք լինի հավելյալ ջրառ իրականացնել Սևանից», - գրել է վարչապետը: Նա հայտնել է, որ եղանակը և ջրի կառավարման համակարգում իրականացվող արդյունքները նման հույսեր ներշնչում են: «Չնայած՝ շատ ավելի լավ կլինի, եթե կարողանանք օրենքով նախատեսված չափաքանակից պակաս վերցնել: Ի դեպ, Սևանի մակարդակը նախորդ տարվա այս օրվա համեմատությամբ բարձր է 4 սմ-ով»,-գրել է նա: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |