Քաղաքապետարանը վթարային շենքի բնակիչներին բնակարան է նվիրել

Քաղաքապետարանը վթարային շենքի բնակիչներին  բնակարան է նվիրել

PanARMENIAN.Net - Երևան քաղաքապետարանը որոշել է Արցախի պողոտայի վթարային շենքում ապրող բնակիչներին երկու սենյականոց բնակարան նվիրել։

Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նշված քաղաքացիները՝ վտանգելով իրենց կյանքն ու առողջությունը, դեռևս բնակվում են, ինչպես նաև օգտագործում և շահագործում են տարածքներ՝ 4-րդ կարգի վթարային Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի հ.10 շենքում։

«Այդ շենքը գտնվում է փլուզման սպառնալիքի տակ և անկանխատեսելի հետևանքներից խուսափելու նպատակով, քաղաքացիների հետ կատարված բանակցությունների արդյունքում նախատեսվում է նշված անձանց վերաբնակեցնել և տրամադրել նոր բնակարան»,- «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հասմիկ Խաչունցը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---