Զինկոմիսարիատների բուժհանձնաժողովների աշխատողներին կփոխհատուցեն 9 օգոստոսի 2019 - 15:47 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարությունը վերակազմավորել է գործող 45 զինվորական կոմիսարիատները և դրանց կից բժշկական հանձնաժողովները` 2018 թվականի ձմեռայինզորակոչին համընթաց: Արդյունքում ձևավորվել է16 զինվորական կոմիսարիատ՝ 5-ը Երևանումև 11-ը`մարզերում: Զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովների օպտիմալացման անցումային էտապում՝ 2019-ի հունվար-փետրվար ամիսներին, առաջացել են խնդիրներ դեռևս գործող հանձնաժողովների կազմում աշխատողայն բուժաշխատողների վարձատրության առնչությամբ, որոնք հետագայում չեն ներգրավվել նոր կազմավորված հանձնաժողովներում, հայտնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը: Խնդրի կարգավորման կապակցությամբ` Հայաստանի վարչապետի աշխատակազմ, առողջապահության նախարարություն և մարզպետարաններ են դիմել զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում աշխատած և չվարձատրված մի շարք բուժաշխատողներ:Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ`իրականացվել է հարցի համապարփակ ուսումնասիրություն: Հարցում է արվել նաև Հայաստանի զինվորական կոմիսարին՝ խնդրին առավել հանգամանորեն տեղեկանալու նպատակով:Արդյունքում պարզվել է, որ 106 բուժաշխատող ներգրավված է եղել զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում` օպտիմալացման շրջանում, սակայն հետագայում չի շարունակել աշխատանքը նոր ստեղծված հանձնաժողովների կազմում: Առողջապահության նախարարի հրամանով` նրանք կստանան համապատասխան փոխհատուցում հունվար-փետրվար ամիսների համար: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |