Չինաստանին հզոր թայֆուն է մոտենում. Վտանգի առավելագույն մակարդակ է![]() 9 օգոստոսի 2019 - 17:41 AMT PanARMENIAN.Net - Չինաստանին մոտենում է հզոր «Լեկիմա» թայֆունը, երկրի հարավ-արևելյան Չժեցզյան գավառում վտանգի առավելագույն՝ կարմիր մակարդակն է հայտարարվել: Ըստ չինացի օդերևութաբանների, ակնկալվում է, որ թայֆունը մայրցամաքին կհասնի օգոստոսի 10-ին և ամենահզորը կլինի 2014-ից ի վեր: Զգուշացվել է, որ տեղումների քանակն արևելյան Չինաստանում օգոստոսի 9-10-ին կարող է հասնել 250-320մմ, գրում է «Ինտերֆաքսը»: Ավելի քան 300 չվերթ է չեղարկվել դեպի Թայվան և հակառակ ուղղությամբ: Հորդառատ անձրև և ուժեգին քամի կարող է գրանցվել նաև Շանհայում, մեգապոլիսի արվարձանի 16.000 բնակիչ կտարհանվի: Շանհայ մեկնող որոշ գնացքների տոմսերի վաճառքը կասեցվել է: Թայվանում, ուր թայֆունն ավելի շուտ կհասնի, օգոստոսի 9-ին արդեն չեղարկվել են ավիաթռիչքներն ու փակվել են շուկաները, դպրոցները և մի շարք այլ հասարակական վայրեր, կասեցվել է երթևեկությունը արագընթաց երակթուղային մայրուղով: Chang-ying-yingyap ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |