ՀՀ-ի ու Ղրղզստանի միջև կրկնակի հարկումը կբացառվի 9 օգոստոսի 2019 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Սանժար Մուկանբետովը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջև եկամտի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը։ Նախարարության փոխանցմամբ, եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրերը կարգավորում են պայմանավորվող պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերություններում առաջացող հարկային հարցերը: Հայաստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրի կնքումը օտարերկրյա ներդրողների համար կայուն և կանխատեսելի հարկային դաշտի ձևավորմամբ հնարավորություն կընձեռի խթանելու երկու երկրների միջև փոխադարձ ներդրումային հոսքերը, առավել ակտիվացնելու առևտրատնտեսական կապերը, այդ թվում, ընդլայնելու աշխատուժի և տեխնոլոգիաների շարժը: Օգոստոսի 9-ին Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ նեղ կազմով, ինչին հաջորդել է ընդլայնված կազմով նիստը, որին հայկական կողմից մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ լեռնային մարզերում մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ է սպասվում Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Թաթոյանը միացել է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը Նա նշել է, որ իրականացվող սահմանազատումը միջազգային որևէ պահանջի չի համապատասխանում IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին. «Քո կողքին» Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավելի երեխա Վարչապետ․ Սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքի սյուներ են, եթե գործընթացը կասեցվի` պատերազմ կլինի Նա ասել է, որ պետք է ամեն ինչ անել սահմանային սյուները շատացնելու համար |