Ուղետոմսերի ապօրինի վաճառքով զբաղվող կազմակերպություններ են հայտնաբերվել![]() 9 օգոստոսի 2019 - 18:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից՝ միջպետական ավտոբուսային ուղետոմսերի վաճառքի գործընթացի նկատմամբ կատարված ուսումնասիրությունների և դիտարկումների արդյունքում պարզվել է, որ հանրապետությունում միջպետական ուղետոմսերի ապօրինի վաճառքով զբաղվում են 130-ից ավելի կազմակերպություններ և անհատներ: Տեսչական մարմինը նախազգուշացնող ծանուցումներ է ուղարկել վերոնշյալ կազմակերպություններին և անհատներին, հորդորելով՝ դադարեցնել միջպետական ուղետոմսերի ապօրինի վաճառքը կամ համաձայն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ կետի՝ կնքել համապատասխան պայմանագրեր «Հայ ավտոկայարան» ՓԲ ընկերության հետ, այլապես, Տեսչական մարմնի կողմից ապօրինի գործունեություն ծավալողների նկատմամբ կկիրառվեն վարչական պատասխանատվության խիստ միջոցներ: «Ելնելով վերոգրյալից՝ Տեսչական մարմինը քաղաքացիներին կոչ է անում, հնարավոր բոլոր անախորժ և անցանկալի իրավիճակներից խուսափելու համար, ուղետոմսեր գնել միայն տոմսավորումն իրականացնող ավտոկայարաններից, ավտոկայաններից և/կամ այն կազմակերպությունների տոմսարկղերից, որոնք ունեն պայմանագրեր «Հայ ավտոկայարան» ՓԲ ընկերության հետ»,- ասված է հաղորդագրության մեջ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |