«Փյունիկը» «Արարատին» է նվիրել 2008-ի չեմպիոնի գավաթի կրկնօրինակը10 օգոստոսի 2019 - 11:43 AMT PanARMENIAN.Net - «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը «Արարատ» ակումբի սեփականատեր Վարդան Սրմաքեշի և ակումբի նախագահի Հրաչ Կապրելիանի հետ հանդիպման ժամանակ հանձնել է նրանց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2008-ի գավաթի կրկնօրինակը: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2008-ի մրցաշրջանը մեծ աղմուկ էր բարձրացրել: Շատերի կարծիքով հակասական մրցավարությունը թույլ չտվեց բացահայտել չեմպիոնին արդար խաղի կանոնների համաձայն: 11 տարի անց «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը այս սիմվոլիկ քայլով ցանկացավ ինչ-որ չափով վերականգնել արդարությունը. քանի որ «Արարատը» ոչ պակաս, քան «Փյունիկը», արժանի էր չեմպիոնությանը: «Ես վաղուց էի ցանկանում հանդիպել ձեզ հետ և ուրախ եմ, որ հաջողվեց հանդիպել Երևանում: Ցանկանում եմ «Փյունիկ» ՖԱ-ի անունից, որը հիմա պատկանում է մեզ և մենք նոր պատմություն ենք սկսում, մի միջոցառում անցկացնել: Շատ ուրախ եմ, որ եկել եք: Մենք բոլորս հիշում ենք 2008 թվականը: Ես նույնպես հայկական ֆուտբոլի, հատկապես «Արարատի» մեծ երկրպագու եմ: Մենք հիշում ենք, որ 2008-ին ցավոք չեմպիոնը որոշվեց ոչ թե խաղադաշտում, այլ անդրկուլիսյան ինտրիգների արդյունքում», - ասել է Սողոմոնյանը: Նա նշել է, որ հասկանալի է՝ հիմա չեն կարող շտկել կատարվածը։ «Բայց մեր կողմից ցանկանում ենք անել այս քայլը, որպեսզի ցույց տանք, որ մենք արդար խաղի ջատագովներ ենք: Ես հուսով եմ, որ նման բաներ ապագայում չեն լինի և հայկական ֆուտբոլն իրոք կդառնա այնպիսի մարզական միջոցառում, որտեղ բոլոր հարցերը կլուծվեն խաղադաշտում: Մեր կողմից ցանկանում եմ շնորհել ձեզ այս գավաթը: 2008թ. գավաթի կրկնօրինակը: Մեզ հաջողվեց գտնել գավաթը պատրաստողներին: Ես ձեզ եմ այն տալիս և հուսով եմ, որ «Արարատը» կծաղկի և մենք կհանդիպենք խաղադաշտում և կլինեն հետաքրքիր խաղեր» - նշել է Սողոմոնյանը: «Սա արդարության ժեստ է և արդարությունը պետք է իշխի նաև առաջնությունում: Շատ զգացված եմ: Սա արդարության գավաթն է», - նշել է «Արարատ» ՖԱ-ի սեփականատեր Վարդան Սրմաքեշը: «Տեղի ունեցածը շատ կարևոր է հայ ազգի համար, որովհետև հայ ազգը միշտ ապրել է անարդարության մեջ» - հավելել է «Արարատ» ՖԱ-ի նախագահ Հրաչ Կապրիելյանը: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Սիմոնյան․ ՀՀ-ում իշխանափոխություն հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով, որոնք կկայանան 2026-ին Նա նշել է, որ 2018-ին ՀՀ իշխանությունը ձևավորված չէր ընտրությունների միջոցով և ժողովուրդը վերականգնեց իր ընտրելու իրավունքը Բիզնես գաղափարներ` պատանիներից․ 6-րդ Fastex Meetup-ը կայացել է Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակական է Երևանում քամուց շինությունների տանիքներ, թիթեղյա ծածկեր են վնասվել, կոտրվել են ծառեր Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ |