Ռուսաստանը ԵԱՀԿ-ին կոչ է անում էմբարգո դնել Վրաստանի զինամթերքի մատակարարման վրա 8 հոկտեմբերի 2008 - 19:20 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը ԵԱՀԿ բոլոր երկրներին կոչ է անում հրաժարվել Վրաստանին զինամթերք եւ ռազմական տեխնիկա մատակարարելուց, վաճառելուց եւ փոխանցելուց այնքան ժամանակ, մինչեւ որ Թբիլիսին հրաժարվի բռնի ուժին դիմելուց: «Իսկ ինչ վերաբերում է հասարակ զենքի փոխանցման ոլորտում ԵԱՀԿ նորմերին, ապա առնվազն Վրաստանի հանդեպ կիրառման արդյունքում դրանք ցույց տվեցին իրենց անբավարար արդյունավետությունը: Դրա հետ կապված անհրաժեշտ ենք համարում իրադրության ուղղման համար միջոցներ ձեռնարկել»,- ասել է ռազմական անվտանգության եւ զինամթերքի հսկողության հարցերով Վենայի բանակցություններում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Միխայիլ Ուլյանովը անվտանգության ոլորտում համագործակցության հարցով ԵԱՀԿ ֆորումի պլենարային նիստի ժամանակ:Ուլյանովը նաեւ հաղորդել է, որ «այսօր ռուսական պատվիրակությունը կտարածի ԵԱՀԿ Ֆորումի լուծման նախագիծը, որի համաձայն մեր տարածաշրջանի բոլոր պետություններն իրենց պարտականություններին համապատասխան անխուսափելիորեն ձեռնպահ են մնալու որեւէ ուղիղ կամ անուղղակի կերպով Վրաստանին զինամթերք, ռազմական տեխնիկա, այդ թվում` ԹՀԶ (թեթեւ եւ հրաձգային զենք) մատակարարելուց, վաճառելուց կամ փոխանցումից: «Գտնում ենք, որ Օգոստոսյան ողբերգության մասշտաբը արդարացնում եւ անհրաժեշտ է դարձնում այդ որոշումը տարածել նաեւ Վրաստանին ռազմական նշանակության ցանկացած նյութական միջոցների տրամադրման եւ ռազմական գործունեության հետ կապված ցանկացած օգնության վրա»,- ասել է Ուլյանովը, հաղորդում է ԻՆՏԵՐՖԱՔՍԸ: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |