Թրամփը «հիանալի» նամակ է ստացել Կիմ Չեն Ինից10 օգոստոսի 2019 - 13:24 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «հիանալի» նամակ է ստացել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինից: Նա նշել է, որ հանդիպում է ակնկալում նրա հետ: «Ես երեկ հիանալի նամակ եմ ստացել Կիմ Չեն Ինից, շատ դրական նամակ: Կարծոմ եմ, մենք կրկին կհանդիպենք: Կիմ Չեն Ինը 3 հիանալի էջ է գրել»,-ասել է Թրամփը, գրում է «Կոմերսանտը» AFP-ի վրա հղումով: Նա հավելել է, որ նամակը «շատ անձնական է»: «Կիմ Չեն Ինին չեն ուրախացնում հրթիռների գործարկումները, դրանք փոքր փորձարկումներ էին, նա գրել է այդ մասին, ինչպես նաև այն մասին, որ մեծ ապագա է կանխատեսում Հյուսիսային Կորեայի համար«,-ասել է Թրամփը: Վերջին 2 շաբաթում Հյուսիսային Կորեան 4 անգամ բալիստիկ հրթիռներ է արձակել՝ հուլիսի 31-ին, օգոստոսի 1-ին, 2-ին և 6-ին: Թրամփն ԱՄՆ առաջին նախագահն է, որն այցելել Հյուսիսային Կորեա: Գագաթնաժողովը հաջողվել է կազմակերպել 24 ժամում՝ Թրամփը Կիմ Չեն Ինին հանդիպելու ցանկության մասին հայտնել էր Twitter-ով: Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվեցին աշխատանքային խումբ ստեղծել փակուղուց դուրս գալու համար: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |