Մոսկվայում ընդդիմությունը հանրահավաք է անցկացնում․ Ուղիղ (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Օգոստոսի 10-ին Մոսկվայում ընդդիմությունը բազմահազարանոց հանարահավաք է իրականացնում։ Այս պահին, ոստիկանության փոխանցմամբ, ակցիային մասնակցում է ավելի քան 15,000 հոգի։ Լրատվամիջոցների փոխանցմամբ, չնայած վատ եղանակային պայմաններին՝ մարդկանց հոսքը դեպի հանրահավաքի վայր չի դադարում։ Ավելի վաղ՝ օգոստոսի 3-ին Մոսկվայում տասնյակ հազարավոր ընդդիմադիր ակտիվիստների մասնակցությամբ տեղի ունեցած բողոքի գործողությունների ընթացքում ավելի քան 1000 մարդ է բերման ենթարկել։ Ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ և բռնություն է գործադրվել՝ հիմնականում ծեծել են մահակներով: Սա սեպտեմբերի 8-ին կայանալիք Մոսկվայի դումայի ընտրություններում ընդդիմության թեկնածուներին չգրանցելու որոշման դեմ բողոքի երրորդ զանգվածային գործողությունն է։ Առաջինը տեղի էր ունեցել հուլիսի 27-ին, որի ընթացքում բերման էր ենթարկվել ավելի քան 1300 մասնակից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |