Աբդուլլահ Գյուլը Մոսկվայում կքննարկի Կովկասյան պլատֆորմի ստեղծման հարցը

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ռուս-թուրքական հարաբերությունների խանդիրները կքննարկի 2008թ. դեկտեմբերին Մոսկվա կատարելիք իր այցի ժամանակ: Այս մասին է հաղորդել ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Հալիլ Ակընջին: «Դեկտեմբերին ակնկալվում է մեր նախագահի այցը: Կքննարկվեն երկկողմ հարաբերությունների ողջ շրջանակը, տարածաշրջանային խնդիրներն ու իրավիճակն աշխարհում: Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը եւս կլինի ուշադրության կենտրոնում»,-ասել է Ակընջին: Նա չի բացառել, որ Թուրքիայի նախագահի այցի ժամանակ կարծարծվի նաեւ Կովկասում անվտանգության պլատֆորմի թուրքական նախաձեռնության իրագործման հարցը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:



«Այժմ Կովկասում խաղաղություն հաստատել ցանկացողներն այնքան շատ են, որ իրար հերթ չեն տալիս, սակայն թուրքական նախաձեռնությունն մի առանձնահատկություն ունի` այն ներառում է միայն տարածաշրջանի ԵԱՀԿ անդամ հանդիսացող երկրները` Ռուսաստանը, Ադրբեջանը, Հայաստանն ու Վրաստանը»,-նշել է դեսպանը` հավելելով, որ Ռուսաստանի ու Թուրքիայի համատեղ ջանքերը կարող են նպաստել այդ նախաձեռնության առաջխաղացմանը:



Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը օգոստոսին առաջարկեց աշխարհագրական սկզբունքով ստեղծել տարածաշրջանում Կայունության եւ անվտանգության պլատֆորմ, որը պետք է հիմնվի ԵԱՀԿ սկզբունքների վրա եւ նախատեսում է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ու Թուրքիայի մասնակցությունը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---