Ստեփանավանի անտառներում սենսորային հսկիչ սարքեր են տեղադրվել![]() 12 օգոստոսի 2019 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Ստեփանավանի անտառտնտեսության տարածքներում, որտեղ անտառահատման դեպքեր են արձանագրվել, տեղադրվել է 10 սենսորային հսկիչ սարք: Այդ մասին ասվում է շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջում: Նշվում է, որ ժամանակակից տեխնոլոգիաներն այլևս մուտք են գործում Հայաստանի անտառներ: «Սարքավորումները հաշված վայրկյանների ընթացքում որսում են կացնի, բենզասղոցի, հրդեհի կամ ցանկացած այլ շարժի ձայները և GSM ազդանշաններ ուղարկում սերվերին, որտեղ հատուկ մշակված ծրագիրը տարբերակում է դրանց բնույթը և կոորդինատները փոխանցում է ցանցում գրանցված համակարգերին՝ անտառի պահպանությունն ապահովողների հեռախոսներին ու համակարգիչներին: Կախված անտառի լանդշաֆտից՝ սարքերը կարող են հսկել 2-10 կմ շառավղով տարածքներ և ունեն հակաառևանգման համակարգեր: Ծրագիրը պիլոտային է, և հաջող փորձարկումից ու բացերի լրացումից հետո կընդլայնվի»,-ասվում է գրառման մեջ: Նշվում է, որ Forest guard կոչվող վերոհիշյալ սարքերի պատրաստումը և ծրագրային սպասարկումն ապահովել է Hi-Tech Gateway Vanadzor Branch ընկերությունը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |