ՀԲՃ. Արագիլներին ծանր վիճակի հասցրած տնտեսվարողներին պետք է գտնել ու պատժել (վիդեո) 12 օգոստոսի 2019 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Արագիլներին ծանր վիճակի հասցրած տնտեսվարողները պետք է հայտնաբերվեն և պատժվեն: Այդ մասին ասվում է Հայկական բնապահպանական ճակատի ֆեյսբուքյան գրառման մեջ: «Կներեք այս դաժան պահը հրապարակելու համար, բայց արագիլներին այս վիճակին հասցրած տնտեսվարողները պետք է հայտնաբերվեն և պատժվեն։ Իրենց պատճառով են աղտոտվել գետերն ու դրենաժային ջրանցքները, որտեղից սնվելու ժամանակ յուղանաման զանգվածն ամբողջովին աղտոտել է հարյուրավոր արագիլների, որոնք չեն կարողանում թռնել, ինքնուրույն կերակրվել և կերակրել իրենց ձագերին՝ փաստացի հասնելով մահվան դուռը։ Կամավորներն ամեն ինչ անում են, բայց դա ամենևին էլ բավական չէ։ Ոչ մեկս չգիտենք, թե քանի արագիլ է այս մեկի նման մահացել վերջին մեկ ամսվա ընթացքում»,-ասվում է գրառման մեջ։ Նաև տեսանյութ է հրապարակվել, որն արվել է 2019թ-ի օգոստոսի 4-ին Հովտաշենում: Ավելի վաղ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատող Լյուբա Բալյանն ահազանգել էր, որ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Կենդանաբանության ինստիտուտ են բերել արագիլի առանձնյակ, որն ամբողջությամբ պատված է եղել կեղտի ու ճենճի հաստ շերտով, ինչի պատճառով չի կարողանում թռչել: Արագիլի փետուրների արտաքին զննման արդյունքում պարզվել էր, որ դրանց վրա ոչ թե տեխնիկական յուղանյութ է, այլ պարենային՝ սննամթերքի արտադրության մեջ օգտագործվող բուսական կամ կենդանական ծագում ունեցող յուղ: Բալյանն ասել էր նաև, որ փորձել են մաքրել փետուրների մի քանի նմուշ թռչնի համար ոչ վնասակար նյութով, սակայն միայն տնտեսական օճառի լուծույթով էր հաջողվել փետուրները ազատել այդ շերտից, ինչը լավ նախադրյալ չէ: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |