Երևանն ամռան ամենապահանջված ուղղությունն է Մոսկվայից

Երևանն ամռան ամենապահանջված ուղղությունն է Մոսկվայից

PanARMENIAN.Net - «Տուտու.ռու» ծառայության վերլուծաբանները պարզել են, որ 2019-ի ամռանը Մոսկվայից թռիչքների առումով ամենապահանջված ուղղությունը Երևանն է:

«Ամռան ամենապահանջված ուղղությունը Մոսկվայից թռչելու պարագայում Երևանն է: Ամառը Երևանում հանգստացածների (կամ նրանց, ովքեր դեռ պլանավորում են հանգստնալ մինչև օգոստոսի ավարտը) մասնաբաժինը աճել է գրեթե մեկ քառորդով՝ 4,7%-ից հասնելով 5,9%-ի: Ընդ որում, այն ավիաուղևորների քանակը, որոնք ընտրել են հանգիստը Վրաստանում, կրճատվել է գրեթե 2 անգամ»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին:

Երևանից բացի առաջին տասնյակում են ընդգրկվել նաև Քիշնևը, Տաշքենդը, Բաքուն, Մինսկը, Թբիլիսին, Բուրգասը, Բիշքեկն ու Ալմաթին:

Ծառայության վերլուծաբանները հաշվի են առել բոլոր ավիատոմսերը, որոնք գնվել են 2019-ի հունիսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ի համար: Ստացած տվյալները համեմատել են 2018-ի նույն շրջանի հետ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---