Լևոն Աղասյանը ոսկե մեդալ է նվաճել ԵԱ թիմային առաջնության 3-րդ լիգայում![]() 12 օգոստոսի 2019 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Եռացատկորդ Լևոն Աղասյանը դարձել է Սկոպյեում ավարտված Եվրոպայի թիմային առաջնության երրորդ լիգայի հաղթող։ Նա ցույց է տվել 16.46 մետր արդյունք՝ առաջ անցնելով երկրորդ տեղը զբաղեցրած ադրբեջանցի և երրորդ տեղը զբաղեցրած մոլդովացի մարզիկներից։ Հայաստանի հավաքականը ևս 4 մեդալ է նվաճել։ Տղամարդկանց 3000 մետր խոչընդոտավազքում Հայաստանի ներկայացուցիչ Երվանդ Սարգսյանը 8:59:15 րոպե արդյունքով գրավել է 2-րդ, իսկ 1500 մետր վազքում՝ 3-րդ հորիզոնկանը (3.50.47): Հեռացատկորդ Արտակ Համբարձումյանը 7.24 մետր արդյունքով նվաճել արծաթե մեդալ, իսկ Էլլադա Ալավերդյանը կանաց 3000 մետր խոչընդոտավազքում 11:08:01 արդյունքով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: ՀՀ ընտրանին թիմային 6-րդ տեղն է զբաղեցրել: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |