Փաշինյանը Ստեփանակերտում հնչեցրած օրակարգը կարծարծի նաև Լոս Անջելեսում![]() 13 օգոստոսի 2019 - 10:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին կմեկնի ԱՄՆ: Լոս Անջելեսի հայ համայնքի հետ հանդիպմանը նա մտադիր է խոսել այն օրակարգի մասին, որին անդրադարձել էր Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքում: Այդ մասին Փաշինյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: «Սեպտեմբերի 22-ին, Լոս Անջելեսի ժամանակով ժամը 16.00-ին, բոլորիդ հրավիրում եմ Լոս Անջելեսի Գրանդ Փարկ, որտեղ հանդես կգամ ելույթով: Հուսով եմ, որ կքննարկենք այն օրակարգը, որի մասին խոսել ենք վերջին անգամ Ստեփանակերտում տեղի ունեցած հավաքում»,-ասել է ֆեյսբուքյան եթերում վարչապետը՝ հավելելով, որ հրավիրում է հավաքի Լոս Անջելեսի և հարակից քաղաքների հայերին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ին ծրագրային ելույթ է ունեցել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, որի ընթացքում թվարկել է մինչև 2050 թվականը Հայաստանի ռազմավարական նպատակադրումները:Նա հնչեցրել է նաև «Միացում» կարգախոսն ու հայտարարել, որ «Արցախը Հայաստան է և վերջ»: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |