2009թ. օգոստոսից սկսած Վրաստանը կդադարի ԱՊՀ անդամ լինել 9 հոկտեմբերի 2008 - 16:31 AMT PanARMENIAN.Net - 2009թ. օգոստոսից սկսած Վրաստանը կդադարի ԱՊՀ անդամ լինել: «Տեխնիկական որոշում է ընդունվել Վրաստանի` ԱՊՀ անդամության դադարեցման մասին` համաձայն նրա դիմումի»,- այսօր հաղորդել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: «Դա տեղի կունենա 2009թ. օգոստոսին»,- ճշտել է նա` ավելացնելով, որ «հանձնարարված է կատարել այն համաձայնագրերի ինվենտարիզացիան, ըստ որոնց Վրաստանը պարտականություններ ունի»: «Որոշում է ընդունվել ԱՊՀ շրջանակներում իրականացվող Կոլեկտիվ ուժերի` Աբխազիայում խաղաղության աջակցմանն ուղղված գործունեության դադարեցման մասին»,- նաեւ հաղորդել է Ս.Լավրովը: ԱՊՀ-ից Վրաստանի դուրս գալու մասին խոսելիս Ս.Լավրովն ասել է, որ «դա անկախ որոշում է, բայց կարելի է ափսոսանք հայտնել, քանի որ ԱՊՀ-ում համագործակցությունից շահում են բոլորը: Դրա հետ մեկտեղ ՌԴ ԱԳՆ ղեկավարը նկատել է, որ «ԱՊՀ-ում Վրաստանի անդամության դադարեցման պատճառով բացասական հետեւանքներ չի տեսնում, քանի որ Վրաստանի մասնակցությունը վերջին տարիներին հազիվ թե ուղղված էր ԱՊՀ համախմբմանը, եթե ոչ` պառակտմանը: Ս.Լավրովը տեղեկացրել է, որ «ԱՊՀ-ից դուրս գալու մասին ոչ մի հայտարարություն չի եղել Ուկրաինայի կողմից»: «Կարծում եմ, որ Ուկրաինան մտադրված է ակտիվացնել իր մասնակցությունը Համագործակցությունում»,- ասել է նա, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: ԱՊՀ կանոնադրության համաձայն 1993թ. հունվարի 22-ից 1991թ. դեկտեմբերի 8-ի ԱՊՀ ստեղծման մասին Համաձայնագիրը եւ այդ Համաձայնագրին կից 1991թ. դեկտեմբերի 21-ի Արձանագրությունը ստորագրած բոլոր պետությունները հանդիսանում են ԱՊՀ մասնակից պետություններ: ԱՊՀ ստեղծման մասին Համաձայնագիրն ու դրան կից Արձանագրությունը ստորագրել են 12 երկիր` 1991թ. Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Թաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանն ու Ուկրաինան; 1993թ. Վրաստանը: Այդպիսով, բոլոր 12 երկրները հանդիսանում են ԱՊՀ անդամ պետություններ: 12 պետություններից փաստաթուղթը չեն վավերացրել 2 պետություն` Թուրքմենստանն ու Ուկրաինան: Այդ երկու երկրները Կանոնադրության համաձայն ԱՊՀ անդամներ չեն հանդիսանում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |