Գրիգորյանն ու Պատրուշևը քննարկել են ՌԴ և ՀՀ սերտ գործակցությունը միջազգային տեղեկատվական անվտանգության հարցերում![]() 13 օգոստոսի 2019 - 13:51 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարԱրմեն Գրիգորյանը և ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Երևանում քննարկել են երկու երկրների ազգային և տեղեկատվական անվտանգությանն առնչվող հարցեր, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերությունները, հայտնում է ՌԴ ԱԽ մամուլի ծառայությունը: «Պատրուշևը կարևորել է ՀՀ և ՌԴ սերտ գործակցությունը միջազգային տեղեկատվական անվտանգության հարցերում, ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակում: Նշվել է, որ այդ խնդիրները կարևոր են երկու պետությունների կայուն զարգացման, ինչպես նաև ահաբեկչությոն և ծայրահեղականության դեմ պայքարելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Քննարկվել է ՌԴ և ՀՀ ԱԽ աշխատակիցների, իրավապահ մարմինների, ռազմական գերատեսչությունների և հատուկ ծառայությունների փոխգործակցության հետ կապված հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է եղել նաև առևտրատնտեսական հարաբերություններին: Կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային անվտանգության վիճակի մասին: Քննարկվել է նաև երկկողմ համագործակցությունը ԵՏՄ, ԱՊՀ և ՀԱՊԿ շրջանակներում, ինչպես նաև ՄԱԿ ԳՎ հարթակում: Կողմերն ամփոփել են հայ-ռուսական խորհրդակցություններն անվտանգության հարցերի շուրջ, որտեղ քննարկվել են երկու երկրների ազգային և տեղեկատվական անվտանգությունից բխող փոխգործակցությունը միջազգային կազմակերպություններում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |