ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՊԵՏԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՏԱՐՈՒՄ Է ՀԱՅ ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆՆԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի նախագահական ընտրությունների վերաբերյալ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բորիս Մալախովի հայտարարությունը «հայ անջատողականների նկրտումներին սատարելու քողարկված ձեւ է»: Այդ մասին «Թուրան» գործակալությանը հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքականության հարցերով նախկին պետխորհրդական Վաֆա Գուլուզադեն: Իր կարծիքը նա հիմնավորել է նրանով, որ ռուս դիվանագետը չի խոսել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, այլ միայն նշել է Մոսկվայի կողմից այդ սկզբունքը պաշտպանելու մասին: Դրա հետ մեկտեղ, Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է նա- միջազգային իրավունքի մյուս հիմնարար նորմերի ու սկզբունքների պաշտպանման մասին: Գուլուզադեի խոսքերով` դա նշանակում է, որ Մոսկվան պաշտպանում է նա- ազգերի ինքնորոշման սկզբունքը, «որն այդքան սիրում է վկայակոչել հայկական կողմը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հարցում»: Թեեւ Ռուսաստանի ներկայացուցիչը հայտարարել է, որ Մոսկվան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն, սակայն Գուլուզադեին դուր չի եկել հետեւյալ արտահայտությունը. «Մոսկվան չի կարծում, թե հակամարտության խաղաղ կարգավորման ընթացքը կարող է կախված լինել Ղարաբաղում ընտրությունների անցկացումից»:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---