H&M-ն ու Zara-ն փակում են մի շարք խանութներ՝ առցանց վաճառքը խթանելու համար![]() 13 օգոստոսի 2019 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Hennes & Mauritz ընկերությունը, որը Monki, Weekday և այլ ապրանքանիշերի սեփականատերն է, և Inditex-ը, որին են պատկանում Zara-ն, Bershka-ն և Pull & Bear-ը, սկսում են կրճատել իրենց մանրածախ խանութների քանակն առցանց վաճառքի մասնաբաժինն ավելացնելու նպատակով: 2018-ին H&M-ին հաջողվել է հավասարեցնել վաճառքներն՝ այդ թվում նաև 140 խանութ փակելով: Ընկերությունը հավատարիմ է մնում այս ռազմավարությանը և մտադիր է ապագայում ևս 130-175 մանրածախ խանութ փակել: Zara-ն, իր հերթին, 2018-ին 355 խանութ է փակել և մտադիր է փակել ևս 250-ը, թեև դրան զուգահեռ մտադիր է վաճառքի նոր 300 կետ բացել, գրում է Buro274-ը Hypebeast-ի վրա հղումով: Hennes & Mauritz-ը և Inditex-ը շեշտը դնում են համացանցում առևտրի վրա: Օրինակ, H&M-ը խոստացել է նորացնել իր e-commerce-հարթակները և հավելել է առցանց պատվերների հնարավորություն Սաուդյան Արաբիայի, ՄԱԷ-ի, Լիբանանի, Եգիպտոսի, Մարոկկոյի, Իսրայելի, Սերբիայի և Ինդոնեզիայի համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |