Գիշերօթիկ մի քանի հաստատություն կլուծարվի, կապահովվի երեխաների խնամքն ընտանիքում![]() 13 օգոստոսի 2019 - 16:45 AMT PanARMENIAN.Net - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գտնվող մի շարք գիշերօթիկ հաստատություններ կլուծարվեն։ Նախարարության կողմից հանրային քննարկման դրված նախագծով, լուծարումից գոյացած դրամական միջոցներն ամբողջությամբ կհատկացվեն ՀՀ մարզերում և Երևան քաղաքում խնամքի կարիք ունեցող երեխաների հետագա խնամքը կազմակերպելու նպատակով անհրաժեշտ թվով ճգնաժամային կենտրոնների, խնամատար ընտանիքների թվի ավելացմանը, սոցիալական պաշտպանության շուրջօրյա հաստատություններից կենսաբանական կամ խնամակալի (հոգաբարձուի) ընտանիք վերադարձած երեխաների ընտանիքներին տրամադրվող նյութական աջակցության, ինչպես նաև նշված հաստատություններ երեխաների մուտքի կանխարգելման ծրագրերին: Լուծարվելու են «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները: Նշվում է, որ նպատակն է ապահովել երեխաների հետագա խնամքը ընտանիքում, բարելավել նրանց կյանքի որակը, նպաստել նրանց ինտեգրմանը հասարակություն, ինչպես նաև մարզերում շուրջօրյա խնամքի կարիք ունեցող երեխաների համար առավելագույնս ապահովել խնամքի իրականացման ընտանեկան միջավայրում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |