ԱՄՆ պատժամիջոցներ՝ հայկական 2 ընկերության դեմ. Իրանի հետ կապերի համար![]() 14 օգոստոսի 2019 - 12:49 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ առևտրի նախարարությունը հայկական 2 ընկերություն է ընդգրկել իր «սև ցուցակում» Իրանի հետ կապերի պատճառով: Փաստաթուղթը հրապարակվել է օգոստոսի 13-ին, ԱՄՆ Դաշնային ռեեստրի կայքում: Ընդհանուր առմամբ ցուցակում 17 նոր ընկերություն է ընդգրկվել՝ ՌԴ-ից, Չինաստանից, Վրաստանից և այլ երկրներից: Հայաստանից ընդգրկվել են Երևանի Կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտն (ԵրԿՄԳՀԻ) ու «Մարկել» ՓԲԸ-ն: Ինչպես նշվում է, «ԵրԿՄԳՀԻ-ն վերաարտահանել է ԱՄՆ Արդյունաբերությյան և անվտանգության բյուրոյի «Կոմերցիոն վերահսկման ցանկում» ընդգրկված ապրանքներն առանց համապատասխան արտոնագրի, իսկ անձը, որը հանդիսանում է ԵրԿՄԳՀԻ տնօրենն ու «Մարկել» ՓԲԸ-ի նախագահը, բիզնես է վարում իրանական կազմակերպության հետ, որն ԱՄՆ պատժամիջոցների տակ է: Հունվարին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել այն ավիաընկերությունների դեմ, որոնք «օգնում են զենք առաքել Սիրիա»: ԱՄՆ այդ պատժամիջոցներին ենթակաների ցանկում է հայտնվել նաև հայկական Flight Travel LLC-ն, որը իրանական Mahan Air-ի առևտրային ներկայացուցիչն է Երևանում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |