Սուրենյան. Օգոստոսի 14-ից ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով![]() 14 օգոստոսի 2019 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Իրաքի շրջաններից Հայաստանին մոտենում է տաք օդի հերթական ալիքը։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: «Օգոստոսի 14-ից սկսած մինչև օգոստոսի 16-ը ներառյալ բոլոր մարզերում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Ամենաշոգ օրը կլինի օգոստոսի 16-ը, երբ Արարատյան դաշտում և Երևանում, ինչպես նաև Սյունիքի հովտային գոտում օդի ջերմաստիճանը ցերեկը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում կհասնի +38․․․+39, առանձին ցածրադիր հատվածներում նույնիսկ +40 աստիճանի»,-ասվում է գրառման մեջ։ Նշվում է նաև, որ առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում պահպանվելու է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը: Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |