Գրպանահատ տարեց կինը գողությունից 2 օր անց նորից է գողություն արել14 օգոստոսի 2019 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 12-ին, ժամը 19.55-ին, 67-ամյա մի կին ոստիկանության Արաբկիրի բաժնում հայտնել է, որ մեկ ժամ առաջ թիվ 12 երթուղու միկրոավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող, 116 հազար դրամ արժողության կախազարդով ոսկյա շղթա, 100 հազար դրամանոց ոսկյա խաչ և բանկային քարտ: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, Արաբկիրի քրեական հետախույզների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ գողությունը կատարել է Դրոյի փողոցի բնակիչ 62-ամյա մի կին: Օգոստոսի 13-ին իր տան մոտից նա բերման է ենթարկվել բաժին, տվել խոստովանական բացատրություն և մասամբ ներկայացրել գողոնը, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը: Նախապատրաստվում են նյութեր: Օգոստոսի 10-ին, ժամը 15.43-ին, մի քաղաքացուհուց ահազանգ է ստացվել, որ մոտ մեկ ժամ առաջ թիվ 46 երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որում եղել է դրամ և քարտեր: Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները ստացել են օպերատիվ տվյալներ և տարել բացատրական աշխատանք, որի շնորհիվ բաժին է ներկայացել Դրոյի փողոցի բնակիչ 61-ամյա մի կին և տվել խոստովանական բացատրություն, որ գողությունն ինքն է կատարել: Գողոնն առգրավված է: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |