Էդվարդ Նալբանդյանը Բիշքեկում մասնակցել է ԱՊՀ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին10 հոկտեմբերի 2008 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մասնակցեց ԱՊՀ անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստին: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունում, նիստի օրակարգի հիմնական թեմաներն էին` ԱՊՀ հետագա զարգացման ռազմավարությունը, անդամ-երկրների միջեւ անվտանգության, տնտեսական եւ հումանիտար ոլորտներում համագործակցության զարգացման եւ այլ հարցեր: Նիստի մասնակիցները քննարկեցին կազմակերպության կառուցվածքային բարեփոխումների ընթացքը, ԱՊՀ կառույցների աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղիները, ԱՊՀ իրավապայմանագրային դաշտի գույքագրման հարցերը, տնտեսական ոլորտում, մասնավորապես էներգետիկայի բնագավառում բազմակողմ համագործակցության խորացման հարցերը: Նիստի վերջում տեղի ունեցավ մոտ 30 փաստաթղթերի ստորագրման արարողություն:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |