ՔԿ․ Ամուլսարի հանքը չի ազդի Ջերմուկի ջրերի և Սևանի վրա14 օգոստոսի 2019 - 18:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վաչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների վարչության պետ Յուրա Իվանյանը լրագրողների հետ հանդիպմանը նեկայացրել է Ամուլսարի հանքի վերջնական եզրակացության արդյունքները։ «Ծրագրի տարաքծի և Ջերմուկի թերմալ, տաք աղբյուրների միջև ստորգետնյա ջրերի հոսքի և աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն, երկրաշարժի դեպքում ազդեցություը կրած ստորգետնյա ջրեր Ջերմուկ չեն անցնի, ազդեցություն ունեցող ջրերը ծրագրի տարածքից կարող են չլցվել Սպանդարյան-Կեչուտ թունել, ինչպես նաև Ամուլսարի լեռան ստորգետնյա ջրերը չեն լցվում թունել, նման պարագայում Սևանի վրա ազդեցություն չի լինում», - նշված է եզրակացության մեջ։ Միջնույն ժամանակ փորձագիտական խումբը «Լիդիան Արմենիայի» կողմից ներկայացված մեղմման միջոցները գնահատել է ողջամիտ, սակայն առաջարկել է լրացուցիչ միջոցներ, և շեշտել, որ եթե այդ միջոցառումներն իրականացվեն բնապահպանական ռիսկերը կլինեն կառավարելի։ Իվանյանը շեշտել է, որ ընկերությունը պետք է իրականացնի 16 հավելյալ մեղմման միջոցներ։ Ավելի վաղ Քննչական կոմիտեն ստացել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության՝ ջրային ռեսուրսների և երկրաբանության վրա ազդեցության գնահատման նախնական եզրակացությունը, որը բաղկացած է 150 էջից: Կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով նշանակված փորձաքննության համար ՀՀ կառավարությունը պայմանագիր էր կնքել Earth link & Advanced Resources Development (ELARD) միջազգային հավատարմագրված ընկերության հետ՝ փորձաքննության համար վճարելով $396,900։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |