ՊԵԿ-ը հորդորում է սահմանափակել կցորդով և կիսակցորդով բեռնատարների հոսքը Գուգուտի-Գոգավան անցակետով

ՊԵԿ-ը հորդորում է սահմանափակել կցորդով և կիսակցորդով բեռնատարների հոսքը Գուգուտի-Գոգավան անցակետով

PanARMENIAN.Net - Վրաստանի Ֆինանսների նախարարության պետական եկամուտների ծառայությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 19-ից կմեկնարկեն Պոնիչալա-Մառնեուլի-Գուգուտի ճանապարահատվածի վերանորոգման աշխատանքները։

Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է Գուգուտի-Գոգավան անցակետով ժամանակավորապես սահմանափակել կցորդով և կիսակցորդով բեռնատարների հոսքը՝ Պոնիչալա-Մառնեուլի-Գուգուտի ճանապարահատվածի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված:

«Հաշվի առնելով ամառային շրջանում զբոսաշրջային սեզոնի աշխուժացումը և ապրանքների ծավալների աճը, Վրաստանի Ֆինանսների նախարարության պետական եկամուտների ծառայության տեղեկացնում է, որ հետագայում սահմանահատումն անխոչընդոտ կազմակերպելու նպատակով նախատեսում է վերանորոգել Պոնիչալա-Մառնեուլի-Գուգուտի ճանապարահատվածը: Վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն օգոստոսի 19-ից և կավարտվեն աշնանը: Այդ ընթացքում նախատեսվում է վերանորոգել ճանապարահի 85-98-րդ կիլոմետր հատվածը»,-ասվում է ՊԵԿ հայտարարության մեջ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---