Բռնկված շարժիչով մարդատար ինքնաթիռը ՌԴ-ում վայրէջք է կատարել դաշտում. 10 մարդ է տուժել (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - «Ուրալյան ավիաուղիների» А321 ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել օգոստոսի 15-ի առավոտյան Ժուկովսկի օդանավակայանից օդ բարձրանալուց հետո: Օդանավը, որտեղ 234 մարդ կար, այդ թվում անձնակազմի 7 անդամը, կատարում էր Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթը: Բարձրություն հավաքելիս՝ օդանավը բախվել է ճայերի երամին: Ինքնաթիռի երկու շարժիչներն էլ անջատվել են, քանի որ այնտեղ թռչուններ էին հայտնվել: Շարժիչներից մեկը բռնկվել է, հայտնում է Meduza-ն: Արդյունքում անձնակազմը ստիպված է եղել վայրէջք կատարել Ռիբակի գյուղի մոտակայաքի եգիպտացորենի դաշտում: Ուղևորներին տարհանել են ինքնաթիռից փչովի տրապերի միջոցով: Հրդեհ ինքնաթիռում չի եղել: Տուժել է 10 մարդ, այդ թվում 3 երեխա: Բոլորը հոսպիտալացվել են: Նրանք հիմնականում քերծվախծքներ ու սալջարդեր ունեն, լուրջ վնասվածքներ չկան: Մյուս ուղևորներին հասցրել են Ժուկովսկի օդանավակայան: Քննչական կոմիտեն քրգործ է հարուցել թռիչքների անվտանգության կանոնների խախտման վերաբերյալ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |