Բողոքի ակցիա կառավարության մոտ՝ «Ոչ մի հետքայլ Ամուլսարի հարցում»![]() 15 օգոստոսի 2019 - 11:28 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության շենքի առջև ընթանում է բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Ամուլսարի: Ակցիայի մասնակիցները բերել են պաստառներ՝ «Ամուլսարն ասում է՝ դուխո՛վ», «Ոչ մի հետքայլ Ամուլսարի հարցում» և այլ գրություններով: Նրանք նշում են, որ պայքարը հանուն Ամուլսարի շարունակվելու է, ապա ընդգծել են՝ կառավարության այսօրվա նիստը կարևոր է, հայտնում է Shantnews-ը: Ցուցարարները նշել են, որ ուսումնասիրություններ կատարած փորձագիտական խումբը պատասխանել է, որ շրջակա միջավայի ազդեցության գնահատումները թերի են, համապատասխան հետևություններն անվստահելի են: Հետևաբար, հարցին, թե արդյո՞ք հանքավայրի ընդհանուր շահագործումը կարող է համարվել անվտանգ, հնարավոր չէ պատասխանել: Ցուցարարները նշում են, որ եթե փորձագիտական եզրակացությունն այսպիսին է, ապա, ինչպես Քննչական կոմիտեն է հայտնում ի լուր ամբողջ աշխարհի՝ վերոնշյալ եզրակացությունից ելնելով՝ ոչ մի խնդիր չկա: Բողոքի մասնակիցները նաև շեշտում են, որ ոչ մի փորձագիտական եզրակացության մեջ հաշվի չի առնվել Ջերմուկի բնակիչների կարծիքն ու բողոքները՝ կապված հանքի շահագործման հետ. Օգոստոսի 14-ին Քննչական կոմիտեն հրապարակել էր Ամուլսարի փորձաքննության վերջնական եզրակացությունը:Կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով նշանակված փորձաքննության համար ՀՀ կառավարությունը պայմանագիր էր կնքել Earth link & Advanced Resources Development (ELARD) միջազգային հավատարմագրված ընկերության հետ՝ փորձաքննության համար վճարելով $396,900։ Եզրակացության մեջ ասվում է, որԱմուլսարի հանքը չի ազդի Ջերմուկի ջրերի և Սևանի վրա:Միջնույն ժամանակ փորձագիտական խումբը «Լիդիան Արմենիայի» կողմից ներկայացված մեղմման միջոցները գնահատել է ողջամիտ, սակայն առաջարկել է լրացուցիչ միջոցներ, և շեշտել, որ եթե այդ միջոցառումներն իրականացվեն բնապահպանական ռիսկերը կլինեն կառավարելի։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |