Մահափորձ է կատարվել Արմեն Ջիգարխանյանի հիմնադրամի տնօրենի դեմ

PanARMENIAN.Net - Մոսկվայի հարավ-արեւմուտքում Վերնադսկու պողոտայի 11/19 տան շրջանում հինգշաբթի երեկոյան մահափորձ է կատարվել Արմեն Ջիգարխանյանի հիմնադրամի տնօրեն Արսեն Էլբակյանի դեմ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը` հղում անելով ՌԴ դատախազությանը կից քննչական կոմիտեին:



Հանցագործը մի քանի անգամ կրակել է Էլբակյանի վրա ատրճանակից, ինչի հետեւանքով նա հրազենի երկու վերք է ստացել` մեջքին եւ ձեռքին եւ տեղափոխվել է Սկլիֆասովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտ:



Մահափորձի փաստով քրեական գործ է հարուցվել: Քննության ընթացքը վերահսկում է Մոսկվայի դատախազության քննչական կոմիտեի ղեկավար Անատոլի Բագմետը:



Արմեն Ջիգարխանյանի հիմնադրամը բարեգործական ոչ առեւտրային կազմակերպություն է, որը զբաղվում է նաեւ թատերական ներկայացումների, համերգների կազմակերպմամբ, գրքեր եւ բրոշյուրներ է հրատարակում, սոցիալական ծառայություններ է տրամադրում եւ զբաղվում է գործունեության այլ ձեւերով:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---