Բադասյան. Ստամբուլյան կոնվենցիան ամեն կերպ վավերացնելու պատասխանատվություն ինձ վրա չկա![]() 15 օգոստոսի 2019 - 13:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ իր վրա Ստամբուլյան կոնվենցիան ամեն կերպ վավերացնելու որևէ պատասխանատվություն չկա: Նա նաև չի համաձայնել այն դիտարկմանը, որ պատգամավորների մեծ մասը կարծես դեմ է արտահայտվում կոնվենցիայի վավերացմանը, հայտնում է Aysowr.am-ը: «Որտե՞ղ եք տեսել, որ պատգամավորների մեծ մասը դեմ լինի: Ես որևէ բան չգիտեմ, գիտեմ, որ քննարկումները շարունակում ենք: Ինձ վրա որևէ պատասխանատվություն չկա Ստամբուլյան կոնվենցիան ամեն կերպ վավերացնելու: Իմ նշանակումը բոլորդ գիտեք՝ երբ է եղել, դեռևս հունվարից կառավարության գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառում է, որը համընկել է իմ նշանակումից հետո», - ասել է նախարարը: Ճշտող այն հարցին, թե արդյոք իր առաջ նման խնդիր դրված չէ՝ հրաժարական տալ կոնվենցիայի վավերացման ձախողման դեպքում, Բադասայնն ասել է.«Ինչո՞ւ պիտի հրաժարական տամ չվավերացման դեպքում»: Ավելի վաղ ՀՀ արդարադատության նախարարությունը հորդորել էր ՀՀ քաղաքացիներին չտրվել մանիպուլյացիաների, ժամանակ գտնել ու կարդալ Կոնվենցիան: ՀԱԵ-ն հորդորել է իշխանությանը չվավերացնել Ստամբուլյան կոնվենցիան: Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2014 թվականի օգոստոսի 1-ին: Հայաստանի կողմից այն ստորագրվել է 2018թ. հունվարի 18-ին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |