Բոլթոն. Պայթյունը ՌԴ զորավարժարանում «գողացված ամերիկյան տեխնոլոգիաների» փորձարկման արդյունք է![]() 15 օգոստոսի 2019 - 14:24 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը մեղադրել է Ռուսաստանին գերձայնային զենքի տեխնոլոգիաներ գողանալու մեջ: Հայտարարությունն արվել է, երբ Բոլթոնը մեկնաբանել է միջադեպը, որը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին Սեվերդվինսկի մոտ, երբ պայթյուն տեղի ունեցավ Նյոնոկսեի ծովային զորավարժարանում: «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում նրան խնդրել են մեկնաբանել միջադեպը: «Այդ միջադեպը վկայում է այն մասին, որ, թեև ՌԴ տնտեսությունն իր չափերով նիդերլանդականին է մոտ, այնուամենայնիվ ՌԴ-ն բավականին միջոցներ է ծախսում պաշտպանական ոլորտում, որպեսզի ոչ միայն արդիականացնի իր միջուկային զինանոցը, այլ նաև ստեղծի տեղափոխման նոր միջոցներ՝ գերձայնային թռչող սարքեր, գերձայնային թռչող հրթիռներ, որոնք զգալի չափով գողացված են ամերիկյան տեխնոլոգիաներից»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ըստ Բոլթոնի, «այդ պոտենցիալը, այն հավանականությունը, որ այլ երկրներ կարող են դա ստանալ, շարունակում է իրական սպառնալիք լինել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների համար: Ըստ Բոլթոնի, միջադեպը Սեվերոդվինսկի զորավարժարանում վկայում է այն մասին, որ ՌԴ-ն փորձում է առաջ անցնել միջուկային զենքի տեղափոխման միջոցների ստեղծման գործում: «Դա վկայում է, որ Ռուսաստանը փորձում է տեխնիկական առաջընթացի հասնել միջուկային զենքի տեղափոխման իր հնարավորություններում: Ակնհայտ է, որ այստեղ ինչ-որ բան այնպես չգնաց»,-ասել է նա: Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվեց մեկնաբանել այդ միջադեպը՝ կոչ անելով լրագրողներին առաջնորդվել ռուսական կազմակերպությունների տեղեկատվությամբ: Միջադեպը Սեվերոդվինսկում տեղի է ունեցել օգոստոսի 8-ին: ՌԴ Արխանգելսկի շրջանի ռազմական զորավարժարանում պայթյունի հետևանքով զոհվել է «Ռոսատոմի» 5 աշխատակից, ևս 3-ը վնասվածքներ և ծանրության տարբեր աստիճանների այրվածքներ է ստացել: Պայթյունը տեղի է ունեցել հեղուկային ռեակտիվ շարժական սարքում սնուցման աղբյուրների իզոտոպային ուղեկցության հետ կապված ինժեներատեխնիկական աշխատանքների ժամանակ: Օգոստոսի 8-ին պայթյուն էր տեղի ունեցել Սեվերոդվինսկի զինվորական կայազորում, որտեղ նույնպես հեղուկային ռեկատիվ շարժիչի փորձարկումներ են անցկացվել: Այլ մանրամասներ չեն հայտնվել: Միջադեպից հետո, Սեվերոդվինսկում, որը պատահարի վայրից 40 կմ հեռավորության վրա, գրանցվել էր ռադիացիոն ֆոնի կարճաժամկետ բարձրացում: Քաղաքի իշխանությունները հայտարարել են, որ քաղաքի բնակչության համար վտանգ չկա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |