Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են ղարաբաղյան կարգավորման գործընթացը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարներ Էլմար Մամեդյարովի ու Էդվարդ Նալբանդյանի հետ Բիշքեկում ընթացող ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նստաշրջանում, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը: Եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված հարցեր` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ընդհանուր ջանքերի համատեքստում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---