Արհեստական քարաթափում է իրականացվել մի շարք ավտոճանապարհներին (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Օգոստոսի 12-14-ը ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով հնարավոր վտանգներից խուսափելու համար փրկարարների կողմից տարբեր տեղամասերում իրականացվել է արհեստական քարաթափում: Մասնավորապես՝Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 138-161-րդ կմ-ին՝ մոտ 20 խ.մ, Կապան-Քաջարան ավտոճանապարհի 11-12-րդ կմ-ին՝ մոտ 8 խ.մ,Կապան քաղաքի Գործարանային փողոցի թիվ 1 հասցեում՝ թունելի մոտակայքում՝ մոտ 4 խ.մ: Քարաթափման աշխատանքներին ներգրավվել են ԱԻ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մեկ օպերատիվ խումբ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |